Օկուպացված Արցախի շրջաններ են ուղարկվել բնակվելու 360 մարդ
Օկուպացված Արցախի Կովսականի և Իվանյանի շրջաններ են ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիներ:
Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը: Ուղարկվել է 80 ընտանիք՝ մոտ 360 մարդ:
Այս ընտանիքները նախկինում ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում:
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համակողմանի հոգատարության համար: