Ուժգին պայթյուն Արգենտինայի քիմիական գործարաններից մեկում. կան տասնյակ վիրավորներ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձանում գտնվող գյուղատնտեսական քիմիական գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 22 մարդ։
Այս մասին հաղորդում է La Nacion թերթը:
Պայթյունի ալիքը կոտրել է արդյունաբերական համալիրին հարակից թաղամասերի տների պատուհանները։
«Մենք ընդունում ենք կոտրված ապակիներից վերքերով, վնասվածքներով և այրվածքներով աշխատողներ», - թերթը մեջբերում է Էզեիզայի հիվանդանոցի բժշկին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։
Հրշեջները աշխատում են դեպքի վայրում։ Իշխանությունները զգուշացրել են փակել պատուհանները՝ հնարավոր թունավոր արտանետումների պատճառով։
Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ։