Մենք միջուկային փորձարկումներ կանցկացնենք. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր նախորդ հայտարարությունները, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում միջուկային փորձարկումներ կանցկացնի։
Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարությունն արել է Air Force One ինքնաթիռում՝ Ֆլորիդա մեկնելու ճանապարհին։
«Մենք միջուկային փորձարկումներ կանցկացնենք, քանի որ ուրիշներն են դրանք անցկացնում», - լրագրողներին ասել է Թրամփը։ Փորձարկման ժամկետների մասին հարցին նախագահը պատասխանել է. «Շատ շուտով»։
Նա հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք միջուկային մարտագլխիկը կպայթեցվի, թե ոչ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները այս ամռանը հաջողությամբ փորձարկել է արդիականացված B61 ջերմամիջուկային ռումբ: