Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Առանձին տողով կավելացվի եզդիերենը. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման մեջ։ «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ փոփոխության և լրացումների կատարումը պայմանավորված է պրակտիկայում հաճախ առաջացող որոշ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, որոշման N 2 հավելվածով սահմանված են 31 օտար լեզվի գրավոր և բանավոր թարգմանությունների վարձատրության չափերը, սակայն այդ ցանկում սահմանված չէ հայերենից եզդիերեն և եզդիերենից հայերեն թարգմանությունների արժեքները: Մինչդեռ եզդիերենը Հայաստանում ունի բավականին տարածում, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երբեմն ձեռք են բերվում մեծածավալ բանավոր ձայնագրություններ, որոնք անհրաժեշտ է թարգմանել հայերեն:

Գործնականում նման դեպքերում այն դիտվում է որոշմամբ չսահմանված լեզուների համար նախատեսված՝ «Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն» տողով սահմանված թարգմանություն, ինչի արդյունքում, որպես կանոն, վճարվում է ավելի մեծ գումար (գրավոր թարգմանության 1 էջի համար՝ 19000 դրամ, բանավոր թարգմանության 1 ժամվա համար՝ 22000 դրամ), քան եթե այն նախատեսված լինի համապատասխան ցանկով (նախագծով առաջարկվող տարբերակով գրավոր թարգմանության 1 էջի համար նախատեսվում է սահմանել 8000 դրամ, բանավոր թարգմանության 1 ժամվա համար՝ 10000 դրամ): Ուստի առաջարկվում է որոշման N 2 հավելվածում՝ առանձին տողով սահմանել նաև եզդիերեն լեզուն:

Մյուս կողմից՝ ձայնագրությունից գրավոր թարգմանություն կատարելը կարգավորված չէ որոշմամբ, հետևաբար սահմանված չէ նաև այդ աշխատանքի վարձատրության չափը: Որպես կանոն, բանավոր թարգմանությունն իրականացվում է միաժամանակյա, պահանջում է կենտրոնացման բարձր մակարդակ և մասնագիտական առավել բարձր պատրաստվածություն, ինչը գրավոր թարգմանության պարագայում բացակայում է։

Նկատի ունենալով դա, ինչպես նաև այն, որ իրավասու մարմնին ձայնագրության թարգմանությունը պրակտիկայում հանձնվում է գրավոր տեսքով, նախագծով առաջարկվում է կարգավորում տալ գործնականում առաջացող խնդրին:

Այսպիսով՝ նախագծով նախատեսվում է սահմանել հայերենից եզդիերեն և եզդիերենից հայերեն գրավոր ու բանավոր թարգմանության արժեքները, հստակեցնել ձայնագրության գրավոր թարգմանության դեպքում այդ աշխատանքի վճարման չափը:

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում