ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին քննարկումն ավարտվեց առանց որոշում կայացնելու
ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկումն այսօր ևս ավարտվեց առանց որոշում կայացնելու։
Այսօր նիստը տեւեց շուրջ 10 ժամ` մի քանի անգան շատ կարճ ընդմիջումներով։
Հիշեցնենք՝Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում, որպես լիցենզիայից զրկելու հիմք, նշում են ՀԷՑ-ի կողմից թերգրանցումները, հավելագրումները, ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ցանցային և շուկայի կանոնների և այլ խախտումները։