Մակրոնն ու Զելենսկին կհանդիպեն Փարիզում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 17-ին Փարիզում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի գրասենյակին:
Երկու կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունը և ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։