Օկուպացված Ստեփանակերտում կայացել է թյուրքական պետությունների հետախուզական գործակալությունների համաժողովը
Օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ թյուրքական պետությունների հետախուզական գործակալությունների համաժողովի 27-րդ լիագումար նիստը։
Նիստը կոչվում էր «Հետախուզական ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում»։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը՝ հղում անելով Պետական անվտանգության ծառայությանը:
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի Արտաքին հետախուզության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Օրխան Սուլթանովը, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի համապատասխան ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև Հունգարիայի ներկայացուցիչը՝ որպես պատվավոր հյուր։
Միջոցառումը շարունակվել է մյուս մասնակիցների ելույթներով և քննարկումներով։ Միջոցառումից հետո ստորագրվել է լիագումար նիստի եզրափակիչ փաստաթուղթը։