Վրաստանը շարունակելու է աջակցել տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը. Մակա Բոչորիշվիլի
Վրաստանը շարունակելու է աջակցել տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնությունը՝ այն անվանելով կայուն խաղաղությանը միտված քայլ Հարավային Կովկասում:
Բոչորիշվիլին ընդգծել է Թբիլիսիում կայացած Վրաստան–Հայաստան–Ադրբեջան առաջին եռակողմ հանդիպման կարևորությունը և հույս հայտնել, որ շարունակական, փոխշահավետ համագործակցություն կլինի, որը կծառայի ողջ տարածաշրջանի շահերին։