Հայաստանը, և՛ Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջ նայենք և դիտարկենք տարածաշրջանի զարգացումը որպես ընդհանուր տարածք։
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ խոսելով այն թեմաների մասին, որոնք նախատեսվում է քննարկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Պապուաշվիլիի խոսքով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում, քանի որ ձգտում են համագործակցել բոլոր գործընկերների և գործող անձանց հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջ նայենք և դիտարկենք տարածաշրջանի զարգացումը որպես ընդհանուր տարածք։ Մենք բոլորս պետք է ամրապնդենք միմյանց այն գործում, որը կարևոր է յուրաքանչյուր երկրի համար։ Խոսքը վերաբերում է ինքնիշխանության ամրապնդմանը և բնակչության բարեկեցության բարելավմանը», - ասել է նա։