Ադրբեջանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակարանները կհանի վաճառքի
Օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Իվանյանի շրջանում բազմահարկ բնակելի շենքեր կառուցելուց հետո, բնակարանները կհանվեն վաճառքի։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը:
Նրա խոսքով՝ բնակարանները կվաճառվեն կանխիկ կամ գրավադրմամբ՝ բանկային աջակցությամբ։
«Այս գործընթացի թափանցիկ և հարմար իրականացումն ապահովելու համար ձեռնարկատերերին կտրամադրվի անհրաժեշտ պետական աջակցություն», - հավելել է նա։