Փաշինյանի հայտարարությունը նույնն է, թե Մասիս Մելքոնյանը հայտարարի, որ արդարադատության համար ոչ ոք իրենից շատ բան չի արել. Մելիքյան
«Իմնեմինի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Վարչապետի աթոռը զբաղեցնողը երեկ լուրջ դեմքով պնդում էր, որ ոչ ոք իրենից շատ Արցախի համար բան չի արել…
Նույնն է, թե Մասիս Մելքոնյանը հայտարարի, որ Արդարադատության համար ոչ ոք իրենից շատ բան չի արել։
ՀԳ. Հիշենք դատավորի աթոռ զբաղեցնող սույն անձի մուրճով ազատությունից զրկված քաղբանտարկյալներին։ Ես գրեմ՝ դուք ավելացրեք։ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, հերոսի հայր Գարիկ Գալեյան, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան, «Անտիֆեյք»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյան, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև…»։
Նա երեկ բավարարեց Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։