Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խանջյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից ճանապարհահատվածից մինչև Խանջյան – Թումանյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: