Ձերբակալվել է «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը. փաստաբան
Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք»-ի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ, հավանաբար նրան նույնպես ձերբակալել են: