Օկուպացված Արցախի Կովսականի շրջան է ուղարկվել բնակվելու 110 անտուն ադրբեջանցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն՝ շարունակվում են անտուն ադրբեջանցիների բնակեցումը օկուպացված Արցախում:
Այս փուլում օկուպացված Արցախի Կովսականի շրջան է ուղարկվել 41 ընտանիք՝ 110 հոգի:
Ուղաևկվախ մարդիկ նախկինում ժամանակավորապես բնակվել են հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Օկուպացված Արցախ ուղարկվող մարդիկ շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համապարփակ աջակցության համար։