Հորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը
Հասարակություն

ԶՈՒ զորամասերում դեղորայքով ապահովվածությունն իրականացվում է պլանավորված կարգով․ ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ այսօր ԱԺ ամբիոնից հնչեցրած սխալ պնդումներից մեկին կանդրադառնանք:

Բուժակների համահայկական ասոցիացիան, որի բարձրաձայնած այսպես կոչված խնդիրներին անդրադառնում էր պատգամավորը, չնայած այն հանգամանքին, որ ունի կարգախոս՝ «Միշտ բանակի կողքին», իր ստեղծման օրից մինչև հիմա, երբևէ, ո՛չ որպես կազմակերպություն, ո՛չ որպես նրա անդամ, բանակի վերաբերյալ որևէ հարցով ՊՆ իրավասու ստորաբաժանումներին չեն դիմել։ Նշված կազմակերպությունը կամ դրա անդամներից որևէ մեկը երբևէ հանդես չեն եկել որևէ առաջարկով, խնդրի քննարկման նախաձեռնությամբ կամ պարզաբանում ստանալու խնդրանքով՝ ի տարբերություն նմանատիպ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների։

Զինված ուժերի թե՛ հոսպիտալային, թե՛ զորամասային օղակներում դեղորայքով և բժշկական նշանակության այլ նյութական միջոցներով ապահովվածությունն իրականացվում է պլանավորված կարգով։ Այդ գործընթացի շրջանակում դեղորայքը ձեռք է բերվում, պահպանվում և զորամասերին հատկացվում բացառապես պիտանիության բավարար ժամկետով։ Զորամասերի բժշկական ծառայություններում, որտեղ օգտագործվում է հատկացված դեղորայքը, լիովին բացառված է պիտանիությունը սպառած ժամկետով դեղորայքի տրամադրումը զինծառայողներին կամ դրանցով բուժման կազմակերպումը։

Տարբեր պատճառներով (համաճարակային կայուն իրավիճակ, կանխարգելիչ աշխատանքների արդյունքում արձանագրված հիվանդացության ցածր մակարդակ և այլն) զորամասերի բուժկետերում առկա որոշ դեղեր, որոնք պարտադիր պետք է մշտապես գտնվեն պահեստում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, կարող են ծախսվել կանխատեսվածից քիչ կամ ընդհանրապես չծախսվել (օրինակ՝ դեղարկղերում առկա ուժեղ ցավազրկողներ, վիրակապական նյութեր և այլն)։ Այդ պարագայում ժամկետը սպառած դեղորայքը վերադարձվում է, փոխարինվում նոր ժամկետով դեղորայքով, իսկ ժամկետը սպառած դեղորայքը սահմանված կարգով խոտանում է լիցենզավորված կազմակերպությունը։

Զինված ուժերի զորային բժշկական ծառայությունում կիրառվող տրանսպորտային միջոցները շտապօգնության մեքենաներ չեն, այլ բարձր անցողունակությամբ սանիտարական տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են բանակային դիրքերից կամ զորամասերից տուժածների և հիվանդների տեղափոխությունը որակավորված բուժօգնության փուլեր (հոսպիտալներ, քաղաքացիական կամ մարզային բուժհաստատություններ) արագ կազմակերպելու համար։

Զորամասերի բուժծառայությունների ավտոտրանսպորտային պարկը պարբերաբար թարմացվում է, փոխարինվում ավելի հարմարավետ մեքենաներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է զորամասերին բաշխել ևս 30 սանիտարական ավտոմեքենա, իսկ 2026 թվականին նախատեսվում է զորային բժշկական ծառայությունը համալրել զրահապատ սանիտարական նոր մեքենաներով։

Հավելենք նաև, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է ցանկացած բարձրացված խնդրի վերաբերյալ քննարկումների, ճշտում-ճշգրտումների, պարզաբանումների, ինչպես նաև դրանք լուծելու համար»: