Անկարան չի բացառում, որ թուրքական ինքնաթիռը կարող էր խոցված լինել
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մինչև Վրաստանում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը, Թուրքիան դադարեցրել է իր բոլոր C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները։
Միևնույն ժամանակ, «Հյուրիեթ» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը սերտ կապեր ունի կառավարական շրջանակների հետ, ենթադրել է, որ ինքնաթիռը կարող էր խոցված լինել։ «Քննվում են ինչպես ինքնաթիռի վթարի, այնպես էլ այն խոցելու հնարավորությունը։ Կովկասը տարածաշրջան է, որը հայտնի է իր հատուկ վտանգով։ Հետևաբար, յուրաքանչյուր տեսություն ուսումնասիրվում է», - գրել է նա։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վաղաժամ է ենթադրություններ անել C-130-ի վթարի պատճառի վերաբերյալ, և հետաքննությունը շարունակվում է։