ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անձի՝ իր նախընտրած պաշտպանով հանդես գալու իրավունքի կոպտագույն խախտում. Փաստաբանն ահազանգում է
Փաստաբան Գայանե Պապոյանն ահազանգում է.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անձի՝ իր նախընտրած պաշտպանով հանդես գալու իրավունքի կոպտագույն, հերթական, սպասվելիք խախտումը։
Ինչպես նախորդիվ հայտնել եմ, իրականացնում եմ ԱՊՕՐԻՆԻ կալանավորված փաստաբան Արմինե Հարությունյանի շահերի պաշտպանությունը, իսկ այս պահին գտնվում եմ արձակուրդում և մինչև 19/11/25 բացակայելու եմ ՀՀ-ից։
Նախաքննական մարմինը քիչ առաջ էլ. փոստի միջոցով ծանուցում է ուղարկել վաղը նախաքննության ավարտ հայտնելու մասին՝ քաջատեղյակ լինելով, որ երկրում չեմ, ավելին՝ Ա. Հարությունյանը դիմում է հասցեագրել նախաքննական մարմնին առ այն, որ նախաքննության հնարավոր ավարտ հայտնելու դեպքում ցանկանում է ՊԱՐՏԱԴԻՐ մասնակցել իր նախընտրած պաշտպան Գ. Պապոյանի հետ միասին, խնդրել է նաև ձեռնարկվեն միջոցներ վարույթի նյութերում առկա բոլոր տեսաձայնագրությունները և ձայնագրությունները համապատասխան սարքավորման կիրառմամբ տեղում լսելու համար։
Հ.Գ. Նկատի ունենալով այն, որ նմանատիպ օրինակներ նախորդիվ ևս եղել են, երբ նախաքննական մարմինը ոչ իրավաչափորեն անձին «զրկել է» իր նախընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու հնարավորությունից և ներգրավել է հանրային պաշտպան, խնդրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ փաստաբանների պալատին ձեռնարկել միջոցներ՝ Ա. Հարությունյանի իրավունքպերի պատշաճ իրացման ուղղությամբ»։