Հորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը
Հասարակություն

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները. հայտարարություն

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վաղ առավոտյան, արդեն սովորական դարձած սցենարով ու գրեթե նույնական գործողություններով, իրավապահ մարմինները՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները, արդեն երկրորդ անգամ ներխուժեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:

«Ինչպես ավելի ուշ պարզվեց, բնակարաններ ներխուժման համար առիթ էր հանդիսացել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդումը հանցագործության մասին:

Նկատենք, որ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ ԱԺ նախագահին ոչ վայել փողոցային բառապաշարով հրապարակայնորեն վիրավորել էր Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ինչին հետևել էր նրանց՝ կրկին հրապարակային պատասխանն իրենց հաղորդման եթերում:

Իրավապահները, բնականաբար, որևէ ընթացք չէին տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրեր առաջ արած արտահայտությանը, բայց վաղ առավոտյան գնացել էին հաղորդավարների բնակարաններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահները որևէ հանցակազմ չէին տեսել նույն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու մեջ, ընդ որում, այն պարագայում, երբ նրա իսկ հրահանգով իր թիկնապահները բռնել էին նույն այդ քաղաքացու ձեռքերը, որպեսզի վերջինս չդիմադրի, և ԱԺ նախագահը կարողանա անարգել թքել քաղաքացու վրա, իսկ ՀՀ գլխավոր դատախազն էլ արդարացրել էր այդ գործողությունը՝ ասելով, որ այդտեղ խուլիգանության հանցակազմ չկա:

Անհետևանք են մնացել նաև քաղաքական ընդդիմախոսների, լրագրողների հասցեին նույն Ալեն Սիմոնյանի կողմից արված գռեհիկ, լկտի բառապաշարով հայտարարությունները, նրա հրահանգով լրագրողներին ԱԺ-ից քարշ տալով հեռացնելու և այլ գործողությունները, հնչեցրած սպառնալիքները:

Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներն այսօր ներխուժել էին Նարեկ Սամսոնյանի բնակարան, ուր երկու անչափահաս՝ 3 և 5 տարեկան աղջիկ երեխա կա:

Հավելենք, հաղորդավարներին ձեռքերը ոլորած, գլուխները ներքև իջեցրած են բերման ենթարկել:

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդավարներին մեղադրանք է առաջադրել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»:

Անհասկանալի է, թե տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու հանցակազմի պարագայում, որի շրջանակում հարուցված է քրեական վարույթը, ի՞նչ էին փնտրում փոդքասթի հեղինակների բնակարաններում, հատկապես, երբ խուզարկությանը ներկա չէին նրանց փաստաբանները, ովքեր տևական ժամանակ չէին կարողանում մտնել իրենց պաշտպանյալների բնակարաններ:

Կրկին հիշեցնենք, որ խոչընդոտվում էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների գործունեությունը. փաստաբաններին թույլ չէին տալիս իրավական օգնություն ցուցաբերել իրենց պաշտպանյալներին:

Ձեռնաշղթաներով, անձը նվաստացնելու եղանակով ցուցադրական ձերբակալությունը բավարար չթվաց այդ քրեական վարույթը նախաձեռնողներին. նրանք խուզարկություն կատարեցին Anifake.am-ի գրասենյակում, առգրավեցին լրատվամիջոցի ողջ տեխնիկան, ինչն ակնհայտորեն կայքի գործունեությունը դադարեցնելու նպատակ ունի:

Ավելի ուշ «Իմնեմնիմի»-ի հեղինակների ձերբակալության մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «լավ է արել» և նրանց մեղադրել է եթերում ուրիշի սեռական կյանքը քննարկելու մեջ:  Եվ սա այն դեպքում, երբ գաղտնալսվում, քաղաքական հետապնդումների են ենթարկվում քաղաքական ընդդիմախոսները, հոգևորականները, իսկ այլոց անձնական, սեռական կյանքի մասին արտահոսքերի, տեսանյութերի տարածման և քննարկումների հեղինակները Հայաստանի Հանրապետության վարչապետը և իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներն են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները:

Ամենևին չխրախուսելով և դատապարտելով հայհոյանքը հանրային խոսքում՝ պետք է նշել, սակայն, որ հայհոյանքի ու խուլիգանական դրսևորումների հեղինակները, այդ թվում՝ իրենց իսկ հորինած ու քրեականացրած հոդվածի դիսպոզիցիայի շրջանակներում, հենց իշխանությունն է՝ իր՝ քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահով ու իր սոցցանցային էջը 2018 թվականից սկսած հայհոյախոսության հարթակի վերածած վարչապետով:

Տեղին է նշել, որ արդեն 7 տարի՝ իշխանության գալու օրվանից, այս իշխանությունն աչքի է ընկել ընդդիմախոսների հասցեին հնչեցրած սանձարձակ սպառնալիքներով ու լկտի հայհոյանքներով. «ականջներդ, լեզուդ կկտրեմ», «կփռեմ ասֆալտին», «բորդյուր կլիզեք ու ասֆալտ կուտեք», «կծեփեմ պատերին», «ձեզ սպասվում է ասֆալտի դիետա», «կշինեմ»... Սրանք 2021թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մուրճով գնացող ու ընդդիմադիրներին լկտի բառապաշարով սպառնացող իշխանության ոչ նորմատիվային խոսույթի ոչ լրիվ ցանկն է:

Հիշեցնենք, որ Հայաստանում քաղաքական և քրեական հետապնդումների են ենթարկվում նաև շարքային քաղաքացիները՝ սոցիալական ցանցերում (Ֆեյսբուքում, ևս) ոչ իշխանահաճո գրառումների համար:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հանրային հարթակից առհասարակ բացառել հայհոյանքը, իսկ իրավապահներին՝ իրավիճակը գնահատել ադեկվատ, գործել օրենքի շրջանակներում ու առնվազն պահելով արդար դատաքննության ու օրենքի հավասարության սկզբունքը:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգ հնչեցնելով՝ արձանագրում է.  քրեական փաթեթավորմամբ քաղաքական այս հետապնդումները, բռնաճնշումները, տեռորն ու ամենաթողությունը, ցուցադրական ձերբակալություններն ու դրանք նկարահանելն ատելություն, անհանդուրժողականություն սերմանող քայլեր են, հասարակությունը պառակտող  գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն ազատ խոսքի և կարծիքի արտահայտման դեմ, այլև նպատակ ունեն հասարակության մեջ տարածել վախի մթնոլորտ ու ահաբեկել մարդկանց:

Հայաստանի իշխանությունների նման գործողությունները, յուրայինների, իրենց թիմակիցների լիակատար անպատժելիությունը, «բեսպրեդելը» շատ վտանգավոր զարգացումների կարող են հանգեցնել:

Միջազգային մեր գործընկերներին՝ լրագրողական, խոսքի ազատության, մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, դիվանագիտական կառույցներին կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը, հետևողական լինել և կանխել ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների, այլակարծության, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները, աչք չփակել ընտրովի արդարադատության և կրկնակի ստանդարտների պրակտիկայի վրա»,- նշված է հայտարարության մեջ: