Մահացել է Գևորգ Սրբազանի հորեղբայրը
Մասյացոտնի թեմի հոգևորականների և հավատացյալների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ հորեղբոր՝ Գնել Սարոյանի մահվան առիթով։ Այս մասին հայտնում են Մասյացոտնի թեմից։
«Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության մեջ ընդունի Գնել Սարոյանի հոգին և Սուրբ Հոգու մխիթարությամբ զորացնի Սարոյան ընտանիքին և բոլոր հարազատներին:
Գնել Սարոյանի Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 18։00-ին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, նույն եկեղեցում»։