Ադրբեջանն օկուպացված Արցախի Իվանյանի և Մարտունու շրջաններ է ուղարկել բնակվելու մոտ 750 անտուն մարդու
Ադրբեջանը անտուն ադրբեջանցիների հերթական խումբն է ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Իվանյանի և Մարտունու շրջաններ:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Օկուպացված Իվանյան է ուղարկվել բնակվելու 26 ընտանիք՝ թվով 105 մարդ: Օկուպացված Մարտունի է ուղարկվել բնակվելու 140 ընտանիք՝ թվով 630 մարդ:
Նշվում է, որ մինչև տարեվերջ օկուպացված Իվանյանի և Մարտունու շրջաններ կուղարկվեն բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբեր: