Կրեմլը զգուշացրել է Ուկրաինային բանակցությունների անխուսափելիության մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վաղ թե ուշ Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ, սակայն Կիևի դիրքերը օրեցօր թուլանում են։
Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից բանակցությունների դադարեցման մասին հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Կրեմլը հաշվի է առել այս հայտարարությունները և դրանք նշանակալի է համարում։
«Այս հայտարարությունները, ըստ էության, արտացոլում են այն իրավիճակը, երբ ուկրաինական կողմը չէր ցանկանում շարունակել շփումները. սա տխուր է», - նշել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունները։