Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Հունգարիայի դեմ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկայացրել է վերջնական կազմը, որը կմասնակցի Հունգարիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը։
Հայաստան - Հունգարիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 21:00-ին։