«Հերթով բոլորին փուռն են տալու». Գեղամ Մանուկյանը՝ զինվորականներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր դիմեց զինվորականներին, բայց շեշտեց՝ անկարգապահության կոչ չէ։
«Անցնող մի քանի տարիները ցույց տվեցին, որ հերթով բոլորին փուռն են տալու»,- հայտարարեց նա։
Մանուկյանն օրինակ բերեց օրեր առաջ Պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։
«Իր պաշտպանը չեմ, ի դեպ, աչքիս լույսն էլ չի եղել, երբ Պաշտպանության նախարար էր, բայց ուզում եմ պատկերացնեք՝ մարդուն խորհրդականից բերում են Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, հետո դարձնում են Պաշտպանության նախարար ու դրանից հետո ասում են՝ քրեական գործ է հարուցվել»,- նշեց Մանուկյանը։
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Մանուկյանին. «Մարդ եք գտել, պաշտպանում եք»։