Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Սահմանապահների նոր հրամանատարին նշանակել են, որ նոր տարածքնե՞ր հանձնի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակում է արել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի, Գարիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»: Բանակին առնչվող շրջանակներից ասում են, որ այս նշանակումը պատահական չէ: Մեզ պատմեցին, որ ժամանակին Արցախում կռված` Մարտակերտի հրամանատարներից է Գարիկ Մուրադյանը, որը պարտությունը, հող հանձնելը ծանր է տարել և Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու նախօրյակին իր վերադասին հայտարարել է, որ ինքը հող հանձնող չէ:

«Իր վերադասին հավատացրել էր, որ ինքը տարածք հանձնող չի: Ասում էր` կռված տղա եմ: Շատ մարդկանց ներկայությամբ, նաև Նոյեմբերյանում է ասել՝ ինքը նոյեմբերյանցի է, թե ո՞նց կարող է իրեն թույլ տալ հայրենիքից տարածք հանձնել, բայց իրականում ինքը վերջում խելոք հրահանգները կատարեց, ու երբ իրեն հարցրել էին՝ բա ասում էիր, թե մի միլիմետր հող չկա տալու, բա ո՞նց խելոք հրահանգը կատարեցիր, ասել էր՝ դե, ինձ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնին են ներկայացրել, կոպիտ ասած, խաղից հելնում եմ: Ցավալին այն է, որ սրա նմանին նշանակել են, որ Վերին Ոսկեպարը, Բերքաբերի այն հատվածը, Այգեհովիտի հատվածը, Կայարանի հատվածը, Տավուշի մարզում ինչքան տեղ կա, սիրուն հանձնի: Ինքն արդեն սովորել է հանձնելուն, համակերպվել է դրա հետ, երեւի մի երկու կոմպրոմատ էլ դրել են դիմացը, պաշտոնն էլ տվել են, ասել են՝ պիտի հանձնես»,- ասաց «Հրապարակի» աղբյուրը:

Սակայն սա դեռ ամբողջը չէ: Գարիկ Մուրադյանը եղել է Նոյեմբերյանի գնդի հրամանատարը, երբ Բաղանիսի ու Ոսկեպարի տարածքները զիջել են Ադրբեջանին, նրա պատասխանատվության տակ է ընթացել այդ գործընթացը, քանի որ այդ տարածքները եղել են նրա գնդի վերահսկողության տակ: «Ինքն էլ ամբողջ օրը լծվել էր պայմանագրային զինծառայողներին համոզելու գործին, որ խաղաղություն է, հանուն խաղաղության պիտի հանձնենք այս տարածքները: Այդ դիրքերում ժամկետային զինծառայողներ չկային, միայն պայմանագրայիններ կային: Նրանց էլ տարբեր տեղերից հավաքել, բերել էին: Տղերքը սկզբում բոլորն ասում էին՝ ախպեր, սա էլ որ հանձնենք, շրջվենք, կտեսնենք, որ մեր տներին ենք հասնում ոնց որ, ինչ ուզում են՝ անեն, մենք մեզ թույլ չենք տա: Հետո, չգիտես ինչի, բոլորը համաձայնեցին, ու այդտեղ մեծ է իր՝ Գարիկ Մուրադյանի դերը․ ինքն է համոզել, իրեն բերել են, որ հանձնի»,- շեշտեց մեր աղբյուրը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում