Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Ճշմարտությունը մանրից խոստովանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ կրկին քաղաքական օրակարգ է բարձրացել անկլավների հարցը։ Պաշտոնական Բաքվից օրեր առաջ հիշեցրին, որ անկլավների հարցն իրենց մշտական ուշադրության կենտրոնում է, այսինքն` հայեր, չկարծեք, թե մոռացել ենք դա, ինչին մի քանի օր անց Փաշինյանն արձագանքեց իր էջում՝ հետեւյալ գրառմամբ. «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները», որը, Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների կարծիքով, իրականում ոչ թե Արծվաշենը հետ բերելու, այլ Տիգրանաշենը հանձնելու մասին է, որի պատճառների մասին մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք։

Ուշագրավ է, որ պատերազմից հետո էլ Փաշինյանը բառացիորեն հայտարարում էր, որ Արծվաշենը մերն է, բայց «ՀՀ տարածքում դե յուրե անկլավներ չկան», եւ պնդում էր, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում եկել են նման համոզման, իսկ եթե կան անկլավներ, ապա կսպասեն Ադրբեջանի կողմից իրավական հիմքերին։  
Թե ինչու է Փաշինյանը կրկին հետ կանգնել իր նախորդ հայտարարություններից եւ նորից հիշել Արծվաշենը, մեզ ասում են՝ Բաքվից են ճնշում, որ հնարավորինս շուտ պետք է լուծել անկլավների հարցը, քանի որ իրենք վստահ չեն, որ 2026-ին Փաշինյանի իշխանությունը կվերարտադրվի ընտրությունների ճանապարհով, ուստի ուզում են ստանալ այսօր` անհապաղ: Փաշինյանն էլ, ի պատասխան, շրջանառության մեջ է դրել Արծվաշենի հարցը՝ միաժամանակ վստահեցնելով, որ չի հրաժարվում անկլավների թեմայից։ Երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ամենապոպուլյար հարցն անկլավների թեման էր։ «Չի կարող ՀՀ որեւէ ներկայացուցիչ, որեւէ վարչապետ հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը եւ վստահեցրեց, թե իր վերը նշված գրառումն ընդամենը այդ ամենի հաստատումն էր։

Այդ ամենը, ըստ Փաշինյանի, պետք է արվի սահմանազատման ճանապարհով. «Մենք ասել ենք, որ արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ բացառում ենք որեւէ ուժային սցենար։ Ինչ վերաբերում է սցենարներին, ապա սահմանազատում պետք է տեղի ունենա։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ այդ ամենը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Գիտեմ, որ քննարկվում է, որ Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ։ Որեւէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ՝ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման»։

Ըստ նրա՝ եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, ապա հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման, այսինքն` հանրաքվե անելու, դա հնարավոր չէ անել։ Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ադրբեջանից ստացել են անկլավների իրավական հիմքերը, ինչին իրենք սպասում էին, եւ հիմա ինքը կարող է հստակ ասել, որ Հայաստանում կան ադրբեջանական անկլավներ, թե՞ ոչ, հակառակ դեպքում ինչպե՞ս է անկլավների հարցի լուծման սցենարներից խոսում։ Փաշինյանը բացասական պատասխան տվեց, ասաց, որ չեն ստացել, ապա մատնեց, թե ինչ հիմքով կարող են հանձնել Տիգրանաշենը։ «Այն, որ 1991 թվականին մեր անկախությանը նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, էդ գաղտնիք չի, էդ գյուղերի մի մասն Իջեւանի շրջանում են, եւ ես էդ գյուղերի միջով անցել-գնացել եմ, ես չեմ կարա ասեմ՝ բնության մեջ էդպիսի բան չի եղել, որ Հայաստանում ադրբեջանցիներ են ապրել»։ Մեր դիտարկմանը, թե Արցախում էլ հայեր էին ապրում, հիմա էլ՝ Գլենդելում են ապրում, դա նշանակում է, որ դրանք հայկական անկլավնե՞ր են, նա պատասխանեց. «Ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին, Սինգապուրում էլ են հայեր ապրել, բայց ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին»։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է ասում, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, պատասխանեց, որ այդտեղ միայն անկլավների թեման չէ, ուրիշ թեմաներ էլ կան։ «1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով, մենք ունենք խնդիր, որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո, եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո։ Որպեսզի ես հիմա Ձեր հարցին պատասխանեմ, պետք է սահմանազատում իրականացնեմ, ես նկատի ունեմ կամայական տարածք, որ ընկնում է այդ կարգավիճակի վրա, հիմա աչքաչափով կարող ենք ասել՝ ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետեւ մենք, իրավական պրոցեսը թողած, մտահանգումների ենք գալու»։

Արձանագրենք, որ Տիգրանաշենը վերցնելու մասին ադրբեջանական կողմը խոսում է պատերազմի ավարտից սկսած, վերջերս անգամ հայտարարություններ են հնչում, որ ադրբեջանական այդ տարածքը «հայերն օկուպացրել են», իսկ ՀՀ պաշտոնյաներն այլեւս ոչ թե հերքում են դրանց ասածները, այլ խոստովանում եւ համաձայնում։ Արցախ հայերի վերադարձի իրավունքը պաշտպանելը նաեւ սրա համար էր հարկավոր, որ արդարացողը ոչ թե մենք լինեինք, այլ՝ նրանք: Որ պահանջատեր լինեինք, ոչ թե շարունակաբար հանձնող»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում