Վազգեն Սաղաթելյանին ևս ձերբակալեցին
ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: Ես որպես փաստաբան մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
«Դե ի՞նչ ասեմ, տղերք, համբերել ես հաստատ գիտեմ: Համբերելու եմ մինչեւ ձեր պատասխանատվության ժամը»:
Ավելի ուշ Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ԱԱԾ-ականները ձերբակալում են Վազգեն Սաղաթելյանին: