Խուզարկություններ են կատարվել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է, որ առավոտյան իրավապահների կողմից խուզարկություններ են կատարվել «Իմնեմնիմի» պոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում։
«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն», – տեղեկացրել է Ռուբեն Մելիքյանը։