ՌԴ-ն հուսով է՝ Թրամփը դեռ պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը
Ռուսաստանը հուսով է, որ Թրամփը դեռ պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
«Մոսկվան և Վաշինգտոնը նույնպես պետք է բարելավեն իրենց հարաբերությունները», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ CNN-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ պետք է նոր հնարավորություններ բացել առևտրի և տնտեսական համագործակցության համար։ Ռուս-ամերիկյան հարաբերությունները փայլուն հեռանկարներ ունեն, սակայն կողմերը դեռ ժամանակ և գումար են կորցնում, կարծում է Պեսկովը։