Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները, գրում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը այսօր հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների, սակայն Կիևը չի արձագանքել նախկին առաջարկներին։