Վրաստանում քրեական գործ է հարուցվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի դեմ
Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի դեմ:
Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
«Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի դեմ։ Գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ի հայտնի միջադեպերին», - ասել է Գվարակիձեն։