Լիբիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 միգրանտ ենթադրաբար համարվում է մահացած
Լիբիայի ափերի մոտ Միջերկրական ծովում ռետինե նավակի շրջվելուց հետո առնվազն 42 միգրանտ անհետ կորած է համարվում և ենթադրաբար մահացած։
Այս մասին գրում է Reuters-ը: Կայքի տվյալներով՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է անհետ կորածների մասին։
Կազմակերպության տվյալներով՝ անհետ կորածների թվում են կա 29 սուդանցի քաղաքացի, ութ սոմալիացի, երեք կամերունցի և երկու նիգերիացի։ Յոթ ուղևոր ողջ է մնացել ծովում վեց օր լողալուց հետո։