«Պատրաստ եմ տանել ու ծանոթացնել և՛ շների, և՛ կատուների, և՛ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ». Փաշինյանը լրագրողներին ցույց կտա վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան
Նիկոլ Փաշինյանն անարդար է համարում վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան լրագրողներին ցույց չտալը։
Փաշինյանն ասաց, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել է ու որոշել են նման առաջարկ անել լրագրողներին։
«Եթե որևէ մեկը կստանձնի ցուցակ ձևավորել այն լրագրողների, ովքեր պատրաստ են հետագայում էլ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես պատրաստ եմ ձեզ տանել ու մոտիկից ծանոթացնել և՛ շների, և՛ կատուների, և՛ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ»,- լրագրողներին ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե դրանից հետո լրագրողները կհասկանան՝ քննադատությունները հիմք ունե՞ն, թե՞ չունեն։