Ընդդիմությունն է մեր կրկեսի միակ հանդիսատեսը. որ պահին այն դադարի «ծափահարել», կրկեսը կավարտվի. Ֆարմանյան (լուսանկար)
Թատերական կամ կրկեսային ներկայացումն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հանդիսատեսը դադարում է ծափահարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` հրապարակելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:
«Մեր կրկեսի հանդիսատեսը վաղուց ժողովուրդը չի. այն չի ծափահարում՝ հիասթափվել, հոգնել ու մի կողմ է քաշվել:
Ընդդիմությունն է միակ հանդիսատեսը: Որ պահին այն դադարի «ծափահարել», կրկեսը կավարտվի»: