Կներեք, դա անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարության մասին
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն։
Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ լրագրողները նրան հայտնեցին տեղեկությունը։
«Ոնց ասեմ, որ ձեր համար հանկարծ վատ չհնչի, որտեղի՞ց էիք կարդում, կներեք, դա անհեթեթություն է»,- արձագանքեց Փաշինյանը;
Նա հիշեցրեց, որ Հայաստանում կա Արտաքին հետախուզական ծառայություն։