Հայտնաբերվել են թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 18 զինվորների մարմինները
Վրաստանում վթարի ենթարկված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռում զոհված 20 զինծառայողներից 18-ի մարմինները հայտնաբերվել են։
Այս մասին գրում է A Haber-ը:
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն, ելույթ ունենալով վթարի վայրում, հայտարարել է. «Հայտնաբերվել է 18 մարդու մարմին, և շարունակվում են ևս երկուսի որոնումները։ Մենք համակարգում ենք գործողությունները Թուրքիայի ներքին գործերի նախարարության հետ։ Մեր թուրք գործընկերները նույնպես միացել են գործընթացին, և մենք համատեղ որոնումներ ենք անցկացնում»։