Երկու հոգու հավաքել և 5 ժամ խոսել, դա նշանակում է, որ մարդը շփման խնդիր ունի. Փաշինյանը՝ Սարգսյանի հարցազրույցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Սերժ Սարգսյանի կողմնակիցների այն հայտարարություններին, թե ինքն ամբողջ գիշերը չի քնել և նայել է Սարգսյանի հարցազրույցը։
«Ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է 5-ին։ Անկեղծ ասեմ, որ երբ իմացա, որ նոր է ավարտվել այդ հարցազրույցը... երկու հոգու հավաքել և 5 ժամ խոսել, դա նշանակում է, որ մարդը շփման խնդիր ունի։ Ճիշտ ՝ եղել է, որ ես էլ 4-5 ժամանոց ասուլիս եմ տվել, բայց այդ դեպքում բոլոր հավատարմագրված լրագրողները մասնակցում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։