Փոխվարչապետի պաշտոն ինձ չի առաջարկվել․ ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն լիներ․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը․ լրագրողների հետ զրույցում, հերքեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն է առաջարկվել հեղափոխության ժամանակ։
«Դա սուտ է։ Փոխվարչապետի մասին ընդհանրապես, երբեք որևէ մեկի հետ չի խոսվել, ակնարկ էլ չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին խոսակցություն չի եղել, ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն լիներ»,- ասաց նա։
Փաշինյանը բացառեց, որ ձայնագրություն կարող է լինել այդ հանդիպումից։
«Կեղծիք է, կեղծիք չէ, հրավառություն, վեպ է, թե պատմավեպ, բանաստեղծություն է, թե պիես՝ դա գնահատական է, ես ասում եմ՝ չի եղել։ Ես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի»,- նշեց Փաշինյանը։։