Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 69. 866 մարդ
Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն հասանելի են վերջնական ընտրացուցակները․ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 69,866։ Նման տվյալներ է հրապարակել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ այդ թիվը 70022 էր։
Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման է 18 տարին լրացած լինելը, ինչպես նաև առկա է հաշվառման սահմանաչափ՝ կախված իրավական կարգավիճակից։
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 31 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 6 սուբյեկտ, որից երկուսը` համատեղ: