Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Պատիժն ահավոր է լինելու, իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցը Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է:

– Նախկին հոգեւորական Տեր Տարոնը կարգալույծ հռչակվեց, Տեր Թադեն դեռեւս կարգալույծ չի արվել: Նիկոլ Փաշինյանը հաջորդ կիրակի էլ գնում է Խաչիկ գյուղի եկեղեցի: Մարդկանց մասնակցությունը, նույնիսկ վարչական լծակի կիրառման պարագայում, խիստ նվազ է։ Հնարավո՞ր է, որ Փաշինյանի համառությունը հանգեցնի իր համար ցանկալի արդյունքին։

– Չեմ կարծում: Այդքան շատ համախոհներ չի կարող ինքն ունենալ:

– Չունի, բայց փաստացի Հովհաննավանքն այսօր «օկուպացված» է:

– Ինքը ցանկացած եկեղեցում էլ կարող է գնալ, մասնակցել պատարագի, բայց դա չի նշանակում, որ իր կործանարար ընթացքն էլ, գործողությունն էլ կհաջողեն:

– Հովհաննավանքն «օկուպացրել» են, Թալինի եկեղեցի գնացին, հիմա էլ՝ Խաչիկ գյուղի եկեղեցի:

– Առիթ է, թող գնա եկեղեցի՝ մի քիչ մաքրվի:

– Եթե այսպես հերթով բոլոր եկեղեցիները գնան, «օկուպացնեն»…

– Գիտե՞ք, թե խնդիրն ինչն է՝ մարդուն չես կարող արգելել եկեղեցի գնալ, եթե ցանկանում է եկեղեցի գնալ, թող գնա:

– Սրբազան, բայց միայն չեն գնում, եկեղեցու դռների կողպեքն են նույնիսկ փոխում:

– Օհանավանքն են միայն արել, Թալինի եկեղեցունը չեն փոխել, եւ երկրորդը` պետական ապարատի դեմ ի՞նչ կարելի է անել, Դուք հուշեք:

– Հասարակության մի ստվար զանգված ասում է` ինչո՞ւ եկեղեցին չի բանադրում:

– Ինձ թվում է՝ կգա ժամանակը, եւ դա էլ կլինի: Հարցն այն է, որ բանադրանքն էլ իրեն չի օգնի. մարդը չի ընդունում, բանադրանքն ազդում է այն մարդու վրա, որը մի քիչ հավատ ունի, զգացողություն ունի, հավատ ունի առ Աստված: Այս մարդիկ չունեն, ինչ ուզում ես, արա: Խնդրեմ, իրենց պատարագների մասնակիցներին նայեք՝  ովքեր են: Դա կապ ունի՞ եկեղեցու վերանորոգման հետ: Դե հիմա պատկերացրեք, եթե ասում ես, որ այս մարդուն բանադրում ես, ի՞նչ օգուտ: Նրանք մի բան հաշվի չեն առել, որ իրենք գործ ունեն Սուրբ Հոգու հետ: Այսօր Սուրբ Հոգուն դեմ են գնում, եւ պատիժը շատ մեծ է լինելու իրենց: Աստվածաշնչում ասվում է՝ վայ այն մարդուն, որը կհայհոյի Սուրբ Հոգուն, իսկ գիտակցաբար գնալ մի բանի՝ դա նշանակում է հայհոյություն Սուրբ Հոգուն, առավել եւս՝ Եկեղեցու եւ եկեղեցական կյանքը տրոհելու, անջատում մտցնելու համար: Իրենց պատիժն ահավոր է լինելու, իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն:

– Մամուլը գրում է, որ այս իշխանության հաջորդ թիրախը, որին հավանական է, որ կալանավորեն, կարող եք լինել Դուք եւ Սյունյաց թեմի առաջնորդը:

– Մեծ լավություն արած կլինեն:

– Ի՞նչ իմաստով:

– Կհերոսացնեն (ծիծաղում է):

– Չե՞ք մտահոգվում:

– Ինչի՞ մտահոգվեմ, թող իրենք մտահոգվեն:

– Դրանով թեմի աշխատանքը կտապալեն:

– Խնդիրը դա չէ, թեմը կարող է առանց ինձ էլ գործել: Իր խնդիրն այն է, իրենք մի բան չեն հասկանում, որ հոգեւորականին հնարավորություն են տալիս աղոթել՝ այ, դրանից թող վախենան: Իսկ այնտեղ ինչ պիտի անե՞ս՝ աղոթել միայն:

– Մտավախություն ունե՞ք, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի պես հոգեւորականներ կարող են էլի լինել:

– Անգամ եթե լինեն, Եկեղեցու համար մի տասը հոգեւորականի կարգալույծ լինելը թիվ չէ. նրանք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել:

– Իսկ եթե ավելի շատ լինեն, քան 10 հոգին…

– Ավելի լավ, Եկեղեցու մաքրման գործընթացն իրենք իրենց ձեռքով անում են: Իրենք չեն ասո՞ւմ, որ Եկեղեցու մաքրման գործընթաց են սկսել: Իրենք օգտակար են լինում, որ Եկեղեցու մաքրումը սկսվի: Իրենք բացահայտում են իրենք իրենց:

– Վստա՞հ եք, որ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարը տապալվելու է:

– Ոչ թե տապալվելու է, շատ կործանարար է լինելու իր ու իր համախոհների համար:

– Վեհափառի եղբորը կալանավորելուց հետո, սրբազաններին կալանավորելուց հետո շատերը կանխատեսում են, որ Փաշինյանը ծրագրում է Վեհափառին էլ ազատությունից զրկել:

– Եթե կարող է, թող անի:

– Իսկ ի՞նչը պիտի խանգարի իրենց դա անել՝ Մայր Աթոռ ուժայինների մտնելու փորձն արդեն կա:

– Թող դա էլ անի, եթե այն արել է, թող դա էլ անի: Խնդիրն անելը չէ՝ խնդիրը պատասխան տալն է ամեն ինչից հետո: Ամեն մեկն էլ կարող է մի բան անել, բայց վերջում պատասխան տալն է կարեւոր:

– Փաշինյանն իր նպատակին կհասնի՞ Վեհափառի հեռացման հարցում:

– Իհարկե՝ ոչ, բացառվում է:

– Վեհափառին լավ ճանաչելո՞վ եք դա ասում:

– Միանշանակ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: