Գնացքի խոշոր վթար Արգենտինայում. կա մոտ 20 վիրավոր
Արգենտինայի մայրաքաղաքում մերձքաղաքային գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով վիրավորվել է առնվազն 19 մարդ։
Բուենոս Այրեսի բժշկական օգնության համակարգի ղեկավար Ալբերտո Կրեսենտին հայտարարել է միջադեպի մասին։
«Ինը մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, իսկ 10-ը՝ տեղում ստացել են բուժօգնություն։ Ընդհանուր առմամբ 19 մարդ վիրավորվել է», - լրագրողներին ասել է նա։
Վթարի պատճառով այդ երթուղով երթևեկությունը սահմանափակվել է։
«Միջադեպի պատճառները հետաքննվում են և կպարզվեն գծերը մաքրելուց և համապատասխան փորձաքննություններն ավարտվելուց հետո», - հայտարարել է ընկերությունը։