Թուրքական մամուլում նշել են Վրաստանում կործանված թուրքական ինքնաթիռի վթարի հավանական պատճառները
«Haber Global» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի մասին։
Ռեպորտաժում ուսումնասիրվում են վթարի պատճառի վերաբերյալ մի քանի տեսություններ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը երկար ժամանակ շահագործվում էր և վերջին անգամ խոշոր վերանորոգում է անցել 2020 թվականին։
Հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել կոռոզիան է, որը կարող էր վթարի պատճառ հանդիսանալ։ Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել 2019 թվականին ԱՄՆ-ի Արիզոնա քաղաքում՝ նույն տեսակի ինքնաթիռի մասնակցությամբ։
Մեկ այլ տեսության համաձայն՝ բեռը հուսալիորեն ամրացված չի եղել, և թռիչքի ընթացքում դրա տեղաշարժը կարող էր վնասել ինքնաթիռի ներքին պատերը։ Վրաստանն ու Թուրքիան հետաքննություն են անցկացնում, և վերջնական եզրակացությունները հայտնի կդառնան սև արկղի հայտնաբերումից հետո։ Նշենք, որ ինքնաթիռի վթարի հետևանքով ներսում գտնվող բոլոր 20 մարդիկ մահացել են: