Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ եվրոպական երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության։
Այս հայտարարությունը նա արել է Pink TV-ի եթերում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնի այն հայտարարությունը, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման երեք-չորս տարի հետո։
«Փաստերը վերլուծելիս ես գալիս եմ այն եզրակացության, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սա պարզապես դատարկ լուրեր չեն։ Բոլորը պատրաստվում են դրան», - ընդգծել է Վուչիչը։
Նախագահի խոսքով՝ Բելգրադը պետք է շարունակի ամրապնդել երկրի պաշտպանական կարողությունները.
«Մենք պետք է շարունակենք ամրապնդել բանակը։ Մենք իմաստուն կերպով զինվում ենք։ Մենք պետք է շարունակենք մեծ ներդրումներ կատարել մեր երկիրը պաշտպանելու համար», - նշել է նա։