Ուղղաթիռով Հայաստան են տեղափոխվել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողները
Ուղղաթիռով Երևան են տեղափոխել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողները: «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը Newspress.am-ին տեղեկացրեց, որ «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնության ծառայությունը վիրավորներ զինծառայողներին տեղափոխել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Նշենք, որ այս պահին զինվորական հոսպիտալում գտնվում է 3 վիրավոր զինծառայող: Մեկը վերակենդանացման բաժանմունքում է, երկու զինծառայողներին վիրահատում են:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ, հաստատված տվյալներով, ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք:
Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են: ԼՂՀ ՊԲ–ն նաև հայտնաբերել ու ոչնչացրել է ադրբեջանական դիվերսիոն խումբ: