Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

Նոյեմբերի 11-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Նախատեսվում է պետական այլ մարմիններում ծառայած և պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի առնել այդ մարմիններում տվյալ կոչումով կամ դասային աստիճանով ծառայության ժամկետը:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը և կոչ արել կողմ քվեարկել:

Հաջորդիվ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Հասմիկ Հակոբյանի խոսքով նախաձեռնության ներկայացման համար հիմք են հանդիսացել բազմաթիվ այն դեպքերը, երբ հիվանդների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից բուժաշխատողները ենթարկվել են բռնության, ծեծի ու վիրավորանքի: Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է բուժաշխատողների՝ բռնության ենթարկվելու 27 դեպք: Հեղինակներն առաջարկում են խնդիրը լուծել քրեական պատասխանատվության սպառնալիք նախատեսելով:

Ըստ զեկուցողի՝ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակվել է:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:

Կառավարությունը եւս կարևորում է նախագծի ընդունումը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը քննարկման է ներկայացրել ՀՀ ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունները:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հարակից զեկուցմամբ ելույթ է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել է նաև «Ռիելթորական գործունեության մասին» օրենքն ու հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով նախատեսվում է ներդնել անշարժ գույքի կառավարման ինստիտուտ:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա նախաձեռնությունը փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ ֆիզիկական անձանց համար յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի բազային տուրքը 5000 դրամի փոխարեն սահմանել 1000դրամ: Առաջարկն ընդունվել է:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Կսահմանվեն պահանջների, մեծությունների, չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և մեթոդների կիրառման ու պահպանման վերաբերյալ դրույթներ: Վերանայվել և ճշգրտվել են մի շարք սահմանումներ, նոր տերմիններ են ներդրվել՝ սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց, մասնավորպես` չափման մեթոդ, չափման ռեֆերենս մեթոդիկա, չափածրարված արտադրանք, չափագիտության խորհուրդ և այլն:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո առաջարկներ չեն եղել, կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար և վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու և դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ:

Առաջին ընթերցումից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է առաջարկ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ շատ ավելի տրամաբանական է, որպեսզի տնտեսավարողը մինչև ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը հնարավորություն ունենա նախագծային աշխատանքներ կատարելու համար դիմել և ստանալ ջրօգտագործման ժամանակավոր թույլտվություն՝ տվյալ տեղանքում օգտագործման ենթակա ջրի քանակի վերաբերյալ: Եվ միայն ՇՄԱԳ փորձաքննության ավարտից հետո այդ թույլտվությունն օրինական ուժ ստանա:

Նշվել է, որ դա կբացառի այն դեպքերը, երբ տնտեսավարողը, անցնելով ՇՄԱԳ փորձաքննությունը, ծախսելով ռեսուրսներ և ժամանակ, պարզվի, որ այդ աշխատանքն անիմաստ էր, քանի որ օգտագործվող ջրի հնարավոր քանակը բավարար չէ պրոյեկտի իրականացման համար: Սա նաև ավելի մեծ ճկունություն կհաղորդի ներդրողներին և կնպաստի գործընթացների արագությանը, ինչը չափազանց կարևոր է ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական աճի տեսանկյունից:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ամրագրել վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները և գործընթացի հիմնական կարգավորումները, հստակեցնել Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմեր, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին իրենց համախառն եկամտի մինչև 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից:

Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական բնույթի շտկումներ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման մասով սահմանել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները ձևավորեն մշտական հաստատություն: Միաժամանակ, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների վարձու աշխատողների ՀՀ տարածքում կատարվող աշխատանքների մատուցված ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները կհամարվեն ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ և կհարկվեն ՀՀ-ում: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են փոփոխություններ: «Հաշվի առնելով, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստները 2025 թվականի սեպտեմբերի 1-ից վճարվում են Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ Հարկային օրենսգրքի 154-րդ հոդվածում համապատասխան փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց՝ եկամտահարկից այլևս նվազեցումներ չեն կատարվի»,- ասել է Համլետ Սահակյանը՝ հավելելով, որ մյուս առաջարկվող փոփոխությունները խմբագրական բնույթի են:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նույնականացման նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներն օտարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության  շրջանակում որոշակիացնել խախտում համարվող արարքները և ավելացնել գործող տուգանքների չափերը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է կանոնակարգել մաքսային վճարների վճարման այսօրվա գործող համակարգը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Հարկային ծառայության մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի ընդունման արդյունքում առաջարկվող կարգավորումները կհամապատասխանեցվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին և կհստակեցվեն հարկային ու մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետ կապված հարաբերությունները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որևէ առաջարկ չի եղել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: