Մինչ գիշերը մարդիկ քնած են՝ InecoBank-ի քարտային հաշիվներից կրկնակի գումար է գանձվում
Մի շարք հաճախորդներ ահազանգել են, որ InecoBank-ի քարտային հաշիվներից կրկնակի գումար է գանձվում։
«Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում ա, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից: Կրկնօրինակել են ձեր նախորդ օրերի գնումները, ու, եթե ամսաթվին ու ժամին ուշադիր չլինեք, կարող եք ենթադրել, որ դա ձեր գնումն է, մինչդեռ դուք դրա համար օրեր առաջ արդեն վճարել եք»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից մեկը։
Եթե թոշակառու հարազատներ ունեք, ովքեր այս բանկի քարտապան են, օգնեք ստուգեն քարտային հաշիվը:
Ես գրել եմ իրենց, գնացել են հայտս ուսումնասիրեն:
Թե՞ ինչ կա այդտեղ ուսումնասիրելու, եթե գիտեք, որ նման բաներ են եղել ու ես չէ միայն, որ ահազանգել եմ: Այն մարդիկ ովքեր 2 ժամ առաջ են պարզել, որ քարտի վրա գումար չկա աշխատանքի հասնելու, նրանց արդեն գրել եք, որ իբր ծրագրային խդիր ա: Հիմա իմ հայտը ի՞նչ մի նոր առանձնահատկություն ունի:
ԵՍ ՍԱ ՈՐԱԿՈՒՄ ԵՄ ՈՊԵՍ ԹԱԼԱՆ, որի մի մասը կմարսվի, քանի որ տարեցների մի զգալի մաս իր օնլայն հաշիվները չի կարողանում ստուգել, ստուգելու դեպքում էլ պիտի ռոբոտի հետ շփվի գրավոր մի ահագին, ասի խնդիրը, որ վերջինս «մասնագետին» փոխանցի»։