Ռումինիայում ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել
Ռումինիան հայտնել է ռուսական անօդաչու թռչող սարքի հնարավոր վթարի մասին Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ։
Այս մասին հայտնել է Digi24-ը։ Տեղեկատվության համաձայն՝ ռազմական անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել նոյեմբերի 11-ի գիշերը Ռումինիայի Տուլչեա շրջանի հյուսիսային հատվածում՝ Դանուբ գետի մոտ, Ուկրաինայի սահմանից մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա։
Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ժամանակ օդային հարձակման մասին տագնապ է հայտարարվել նաև Ռումինիայի Տուլչեա շրջանի հյուսիսային հատվածում, և բնակիչները արտակարգ իրավիճակի ազդանշան են ստացել:
Անբարենպաստ եղանակային պայմանների և սահմանափակ տեսանելիության պատճառով Ռումինիայի ռազմաօդային ուժերի կործանիչները չեն կարողացել բարձրանալ օդ՝ օդային թիրախը որսալու համար։ Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանն ասել է, որ դա պարզապես միջադեպ է, և որ նման բան տեղի է ունեցել նաև նախկինում: