Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նոյեմբերի 7-ին մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրել են՝
մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները,
- կադրային քաղաքականությունը,
- Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու գործունեության առաջնահերթությունները։
ՀՖՀՀ-ի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն էր․
- ներկայացնել կրթական ու աշխատանքային հնարավորությունները,
- ապահովել արդյունավետ համագործակցություն գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև,
- թեմատիկ քննարկումների միջոցով վերհանել կրթական համակարգի և գործատուների համագործակցության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման հեռանկարները։