Պակիստանում դատարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Պակիստանի Կաչեհրիի Բարձրագույն դատարանի շենքի դիմաց տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, վիրավորվել՝ 21-ը:
Geo News-ը հաղորդում է, որ պայթուցիկ սարքը պայթել է դատարանի շենքի մոտ կայանված մեքենայում։
Վիրավորների թվում են հայցվորներ և փաստաբաններ: Դեպքից հետո դատարանի շենքը տարհանվել է. մարդիկ դուրս են բերվել հետևի դռնով, իսկ դատական նիստերը կասեցվել են: Պայթյունի վայր են ժամանել Իսլամաբադի գլխավոր տեսչի տեղակալը, գլխավոր կոմիսարը և դատաբժշկական խումբը: Փրկարարներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները մահացածներին և վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Մայրաքաղաքի բժշկական կենտրոնում հայտարարվել է արտակարգ դրություն: