Սարատովի նավթավերամշակման գործարանը կրկին հարձակման է ենթարկվել ուկրաինացիների կողմից
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սարատովի մարզի վրա, ըստ մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինի։ Նա ասել է, որ հարվածը վնասել է քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ավելի ուշ նա պարզաբանել է, որ Զավոդսկոյ շրջանի մի քանի շենքերում պատուհաններ են կոտրվել։ Վիրավորվել է մի կին, որին դեպքի վայրում բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Սարատովի նավթավերամշակման գործարանը ևս ենարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Սա 2025 թվականի սկզբից ի վեր նավթավերամշակման գործարանի վրա յոթերորդ հարձակումն է։ Այսօր առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սարատովի մարզի երկնքում ութ անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Ուկրաինան դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել հարձակումը։