Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի այն օդանավակայանին, որտեղ գտնվում էին F-16 կործանիչները
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գլխավոր էլեկտրոնային հետախուզության կենտրոնի՝ Կիևի մարզի Բրովարի քաղաքում, և Խմելնիցկիի մարզի Ստարոկոստյանտինովի օդանավակայանի ուղղությամբ, որտեղ տեղակայված են F-16 կործանիչները:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը:
Ռուսական ուժերը այս գործողությունն իրականացրել են ի պատասխան ուկրաինական հետախուզության կողմից ռուսական ՄիԳ-31 կործանիչի գրավման ծրագրերի հետ կապված սադրանքի:
Այս թիրախների վրա հարվածները հասցվել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռների միջոցով: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ի գիշերը ռուսական ուժերը խմբակային հարձակում են իրականացրել Ուկրաինայում գտնվող ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան Կիևի մարզում ՄիԳ-31-ի մասնակցությամբ սադրանքի: